ՀԱՊԿ-ը պետք է Բաքվին ասի դադարեցրու կրակը, այլապես մենք կպաշտպանենք մեր դաշնակցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն համոզմանն է, որ երբ հակառակորդը կրակ է բացում մեր մեկ դիրքի վրա, մեր Զինուժը պետք է նրանց 3 դիրքի վրա կրակի: 24News-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ մեր պատասխանը պետք է լինի անհամարժեք, որ մեր հարևանները լռեն ու հետ քաշվեն:

ԼՀԿ ղեկավարը ՀԱՊԿ-ից շատ ավելի խիստ ու կոնկրետ հայտարարության էր սպասում: Ասում է՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, հետևաբար հայտարարությունը չպետք է ուղղված լիներ և՛մեզ, և՛ Ադրբեջանին: «ՀԱՊԿ-ը պետք է Բաքվին ասի դադարեցրու կրակը, այլապես մենք կպաշտպանենք մեր դաշնակցին»,- ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ