Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Ալեսանդրո Պագանո

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

պագանո.

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ալեսանդրո Պագանոն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ հայ-ադրբեջանական սահմանին կատարվող դեպքերի վերաբերյալ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին։

«Համերաշխություն Հայաստանին, որը բազմիցս ստանձնել է քրիստոնեական քաղաքակրթության առաջամատիկի դերը: 1915 թ. թուրք օսմանյան իսլամին զոհ գնացած մեկ միլիոն զոհերը մեզ ամեն օր հիշեցնում են այդ մասին:

Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»,-գրել է Ալեսանդրո Պագանոն:

--00—ԼՄ