Վերջին 1 օրում գրանցվել է վարակման 339 դեպք, 864 մարդ ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

կորոնա

Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 490 դեպք: Վերջին 1 օրում դեպքերի թիվն ավելացել է 339-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 19 729 (+864) մարդ, այս պահին բուժվում է 10 966 (-564)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 765 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 581 (+8), այլ պատճառներով՝ 184 (+1):

Մեկ օրում մահացել է 9 մարդ:

--00—ԼՄ