Կապանում և Սիսիանում  հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: 

Տեսանյութում նշվում է, որ Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրով նախատեսվում է նորոգել 26 շենքի տանիք: Ծրագրի արժեքը 212,4 մլն դրամ է: 

Սիսիանում ասֆալտապատվում են փողոցները, կառուցվում են լուսավորության համակարգեր, բարեկարգվում է Կ. Դեմիրճյանի անվան այգին: Սիսիան համայնքի 5 բնակավայր համալրվել է գյուղատնտեսական մեքենասարքավորումներով: 

Մանրամասները՝ տեսանյութում։