Վեհափառն՝ վստահեցրեցի,որ Հայոց բանակը կարողանում է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

ю

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հետ:

«Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները:

Զրույցի ընթացքում Արցախում բնակվող քույրերի ու եղբայրների կողմից զորակցություն եմ հայտնել լիբանանահայությանը՝ ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակից շուտափույթ ելք գտնելու մաղթանքով»,- գրել է նա:

--0--ԱՀ