Հարցազրույց Վահրամ Սահակյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Գրող, թատերագիր և բանաստեղծ Վահրամ Սահակյանը 24TV-ի հետ զրույցում անդրադարձել է ինչպես երկրի համաճարակային իրավիճակին, այնպես էլ քաղաքական, իրավական և հասարակական բնույթի այլ իրադարձություններին: 

«Ամեն ժողովուրդ իրենն ունի. վրացիները ծով ունեն, մենք չունենք, փոխարենը՝ մենք կորոնավիրուս ունենք, վրացիները չունեն: Մեր տարածքում կորոնավիրուսի հմայքն անցել է: Մյուս պետություններում գրեթե մահեր չկան: Սվաղվել է այս հարցը, շատերի համար անհասկանալի է, ասում են՝ ամբողջ աշխարհում է այսպես: Կորոնավիրուսի դեմ պայքարը փոքրիկ երեխայի է հիշեցնում, որի մոտ ոչինչ չի ստացվում, ինչին կպնում՝ շուռ է գալիս», - զրույցի ընթացքում նշել է Սահակյանը: 

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելով՝ Վահրամ Սահակյանը նկատեց, որ հասարակ քաղաքացիները խառնվել են իրավական թեմաներին՝ կապ չունենալով դրանց հետ և չիմանալով նույնիսկ, թե որտեղ է գտնվում ՍԴ-ն: 

«Ի սկզբանե զարմացել եմ, որ հասարակ մարդիկ խառնվել են ՍԴ խնդիրներին: Հասարակ քաղաքացին չգիտի և չպետք է իմանա այդ ամենի մասին: «Գնամ ՍԴ-ն փակեմ, վարկերս հեշտ կտամ». ինձ ջղայնացնում են այսպես մտածող մարդիկ, որ ընկնում են ազդեցության տակ, բա, նրանք մե՞ղք չեն: Ինչո՞ւ մարդիկ չեն աշխատում, ինչո՞ւ են մտածում, թե իշխանություններն ինչ արեցին: Մարդը պիտի իր գործով զբաղվի», - ասաց Վահրամ Սահակյանը: 

Սահակյանը զրույցի ընթացքում նաև անդրադարձել է համացանցի ֆեյք օգտատերերին, ընտրակաշառքի մասին տարբեր հայտարարություններին և այլ թեմաներին: 

Մանրամասները՝ հարցազրույցում:

--0--ԿԿ