ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ըստ աղբյուրի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի՝ ի՞նչ ձևաչափով պետք է քննարկումն արվի։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը աղբյուրին չի հայտնել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։
--00—ԼՄ