Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, ունեցե՛ք «դուխ» իրերն անվանել իրենց անունով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

քաղաքական

Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Գիտեք` ամենազավեշտալին որն է, ասեմ... երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։

Իսկ այն, որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով` բոլոր ուժային կառույցները օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա` հեչ... դա քաղաքական հետապնդում չի... իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»,-գրել է պատգամավորը։

--0--ԿԿ