ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
Ucom ընկերությունը ֆբ-յան իր էջում գրել է․
Սիրելի՛ բաժանորդներ,
Մենք խոստացել ենք, որ պարբերաբար տեղեկացնելու ենք Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերի աշխատանքի վերականգնման ընթացքի մասին։
💪 Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր ընկերության տեխնիկական անձնակազմի փութաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բացառությամբ առանձին ուղղությունների, որոնք դեռևս մասամբ են վերականգնվել։
💪 Մեր աշխատակիցներն ու գործընկերները 24/7 ռեժիմով անում են հնարավորն ու անհնարինը տեխնիկական խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու ուղղությամբ։
💚 Տեղեկացնենք նաև, որ աշխատանքների որոշակի մասը կկատարվի գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ձեզ։ 🤗
💚 Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։
💚 Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը։ Անչափ շնորհակալ ենք համբերատարության և անգնահատելի աջակցության համար։
--0--ԱՀ