Եկեղեցու դեմ արշավը պատահականություն չէ. բարոյական արգելակները վերացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որը մինչ այս ուներ թանգարանի կարգավիճակ, պաշտոնապես դարձրեց մզկիթ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադառնալով թեմային, ասել է, որ Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարվածում է քրիստոնեական քաղաքակրթությանը։

Դոկտոր, պրոֆեսորի խոսքով՝ թուրքական ընդդիմության կողմից լուրջ դիմադրություն չի եղել։ 

«Թուրքիայի ընդդիմությունը  դեմ չէր կարող արտահայտվել, քանի որ հասարակական տրամադրությունները խոսում են հակառակի մասին։ Լուռ համաձայնություն կա, թուրքական մշակութային եղեռնի տրամաբանությունը խորն է հասարակության մեջ»,- ասել է նա։

Մելքոնյանը խոսել է նաև կրթական համակարգում հայագիտական առարկաների գերակա դիրքի ու առանձնահատուկ դերի կարևորության մասին՝ մասնավորապես անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դպրոցներում դասավանդել-չդասավանդելու հարցին։

--0--ԿԿ