Նոր դրամաշնորհի պայմանագիր է ստորագրվել. ՀՀ-ն կես միլիոն եվրո աջակցություն կստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

նկար

Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի հետ հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր ենք ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: 

«Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը»,- գրել է փոխվարչապետը:     --0—ՄՀ