Կորոնավիրուսից հետո, միանշանակ, կյանք կա. «COVID-19»-ից բուժված պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը չի հիշում՝ որտեղ, ինչպես կամ ումից է վարակվել կորոնավիրուսով, բայց մեկ բան հստակորեն արձանագրել է՝ որևէ մեկին չի վարակել:

«COVID-19»-ով վարակված ու առողջացած պատգամավորը 24News-ի հետ զրույցում վստահեցրեց՝ կորոնավիրուսից հետո, միանշանակ, կյանք կա:
«Թեև շատ է ասվում, որ վիրուսը վտանգավոր է հատկապես տարեցների համար, բայց ես բոլորին՝ անկախ տարիքից,  խորհուրդ չէի տա անցնել այս փորձությամբ: Կոչս, հորդորս է՝ հետևել պարետատան ցուցումներին, պահպանել հակահամաճարակային կանոններն ու ամեն բան անել չվարակվելու համար»,- ընդգծեց Ենգիբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ