Վերաքննիչը բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

պատգամավոր

Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի փաստաբաններ Լուսինե Ասլանյանն ու Հրանտ Անանյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»:   --0—ՄՀ