Բարձրագույն դատական խորհուրդը բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյանը՝ ԲԴԽ-ի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

ռուբ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու՝ ԲԴԽ-ի որոշմանը:

«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է։

Շաբաթներ առաջ տեղի ունեցած հրապարակային դատալսումներից հետո ԲԴԽ-ն հենց նոր մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Կարող ենք փաստել, որ ԲԴԽ անդամների՝ որոշումն ընդունած կազմն այսօր դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար, պետականակերտ գաղափարին։

Հ. Գ. Հատուկ շնորհավորում եմ ԲԴԽ առջև դատավոր Ազարյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանին»,-գրել է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ ենթարկելու առիթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումն էր, համաձայն որի՝ նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետևյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ 

Ըստ նախարարության՝ այս որակումով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։

Դատավոր Ազարյանն իր հերթին հայտարարել էր, որ ՀՔԾ պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

 

--00—ԼՄ