Հուլիսի 13-ից Մոսկվայի փողոցներում դիմակ կրելու ռեժիմը չեղյալ կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

աշխարհ

Մոսկվայի փողոցներում դիմակների պարտադիր կրման ռեժիմը չեղյալ կհայտարարվի հուլիսի 13-ից, բայց սոցիալական հեռավորության պահանջը դեռևս մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Քաղաքապետը հայտնել է, որ դիմակներ և ձեռնոցներ օգտագործելը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում և հանրային այլ փակ վայրերում:

--0--ԿԿ