36-ամյա վարորդը «Կամազով» բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

Կամազ

Հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Հակոբ Խ-ն իր վարած «Կամազ 53212» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հակոբ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 --0—ՄՀ