Բորիս Ջոնսոնը կարանտինային մեղմացումներից հետո կտրել է մազերը և փաբ գնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների թուլացումից հետո անցած հանգստյան օրերին կտրել է մազերն ու փաբ  գնացել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։ 

Իշխանությունը որոշել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային ռեժիմի սահմանափակումների թուլացնել։ Ծանր տնտեսական իրավիճակի պատճառով առաջին օրը ոչ բոլոր հիմնարկություններն են բացվել։

«Մանրամասներ չգիտեմ և չեմ էլ ծրագրում նման հարցեր տալ, սակայն վարչապետը թարմացրել է սանրվածքը և շաբաթ երեկոյան խմելու գնացել»,- լրագրողներին երկուշաբթի հայտնել է կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։
 
 --0—ՄՀ