«Ուզում եմ կիսվել բարի լուրով». ծառայության ժամանակ վնասվածք ստացած զինվորը քայլում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

արմեն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Ուզում եմ ձեզ հետ կիսվել բարի լուրով. տեսե՛ք մեր Դավիթի հաջողությունները, ոգևորվե՛ք ու ուրախացե՛ք մեզ հետ միասին․ քայլքի վերականգնում՝ գլխուղեղային վնասվածքից հետո:

Դավիթը գանգուղեղային վնասվածք է ստացել զինվորական ծառայության ժամանակ: Ախտորոշվել է տետրապարեզ, ստորին վերջույթների խորը պարապարեզ, քայլքի կոպիտ խանգարում: Մեկ ամսվա վերականգնողական բուժման արդյունքում հասել ենք հավասարակշռության բարելավման, մկանային տոնուսի կառավարման: Քայլակով քայլքից արդեն անցել ենք չորս կետանի ձեռնափայտով քայլքի: Այժմ աշխատում ենք ֆունկցիոնալ քայլքի վրա»,- գրել է նա: 

--00—ԼՄ