Հիմա գործելու է ստանդարտ սխեմա՞ն. տուգանենք, հետո կօրինականացնես. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շենքերից մեկի ինքնակամ կառույցի վերաբերյալ:

«Վարչական շրջանի շենքից երկու քայլ այս կողմ գտնվող ինքնակամ կառույցը փաստորեն օրեր շարունակ տեսանելի չէր թաղապետարանի պատասխանատուներից և ոչ մեկի համար:

Հիմա գործելու է ստանդարտ սխեմա՞ն... տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես... ախպե՛ր ջան»,-գրել է Դավիթ Խաժակյանը:

--00—ԼՄ