ԱՄՆ-ի մասին է, Արցախի մասին չէ, սակայն ի՞նչ տարբերություն. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

Սուրեն

Քաղաքապետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով Թոմաս Ջեֆերսոնի խոսքը:

«ԱՄՆ-ի մասին է, Արցախի մասին չէ, սակայն ի՞նչ տարբերություն:

«Մենք, անշուշտ, չենք կարող ժխտել որևէ ազգի ինքնորոշման իրավունքը, քանի որ այդ իրավունքից մենք ինքներս ենք օգտվել: Յուրաքանչյուր ազգ կարող է ինքնակառավարման այնպիսի ձև ընտրել, որն իրեն գոհացնում է և փոխել այդ ինքնակառավարման ձևը սեփական կամաարտահայտմամբ»:

Թոմաս Ջեֆերսոն

1776 թվականի այս օրը, այս շենքում ընդունվեց ԱՄՆ անկախության հռչակագիրը՝ հիմք ընդունելով ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ