Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News   

Սերժ Սարգսյան

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը և գործով մյուս մեղադրյալներն դատական նիստին ներկա չէին Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ  հետագա նիստերին համավարակով պայմանավորված մասնակիցների բացակայությունը դատարանն անհարգելի է գնահատելու։

--0—ՄՀ