Անխուսափելիորեն ունենալու ենք ևս 10 մահ այսօրվա վարակվածների թվով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

Երեկ 525 նոր դեպք ենք ունեցել։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե կորոնավիրուսով  հիվանդացած քաղաքացիների մեծ մասը հիմնականում առողջանում  է,  բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այս թվի մեջ դրական վիճակագրություն լրացնելով ինչ որ մեկին դատապարտում է մահվան: Մեզանից յուրաքանչյուրն այդ մահվան վիճակարգրությունը կարող է նվազեցնել, ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով», - ասաց Փաշինյանը:  

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակված 19 հազար ակտիվ հիվանդ կա, որոնցից 2106-ը հիվանդանոցային պայմաններում է գտնվում, նրանցից 536-ի վիճակը գնահատվում է ծանր, 117 -ինը՝ առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, երեկ մահվան 10 նոր դեպք է արձանագրվել, մահերի ընդհանուր թիվը կազմում է 453։

--0--ԿԿ