Կանխվել է բարձրահարկ շենքից 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Գյումրի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ոստիկանների կողմից կանխվել է Արմեն Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։

--0--ԿԿ