Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ 40-ամյա էլեկտրոմոնտաժողը հոսանքահարվել և մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

էլկտր

Հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատօվ խումբը: Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 40-ամյա Ասքանազ Ղ.-ն էր։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս վերջինս հոսանքահարվել և տեղում մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքոիմ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ մահացածն աշխատում էր «Ապարան ԷՑՇ» ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրոմոնտաժող։ 

--00—ԼՄ