ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վանեցյանի ընտանիքի անդամները ևս թեստավորվել են, նրանց թեստի պատասխանները բացասական են։ Այդ մասին 24News-ին տեղեկացրին «Հայրենիք» կուսակցությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանը վերջին օրերին կորոնավիրուսով վարակակիրների հետ շփում է ունեցել և արդեն մի քանի օր ինքնամեկուսացած է։ 24News-ին տեղեկացրել էին նաև, որ Վանեցյանը հանգստյան օրերին ջերմել է։ 

--0--ԿԿ