Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել. ապաքինվել է 515 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News  

կորոնա

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 65  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 515 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 900-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 14 հազար 563  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  453  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 149-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 113 հազար 665  քաղաքացի:  --0—ՄՀ