Քոչարյանի և ՍԴ անդամների միջև բարեկամական կապի մասին բազմաթիվ նյութեր կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այն համոզմանն է, որ Սահմանադրական դատարանը վավերացրել է կեղծված բոլոր ընտրությունները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Սահմանադրական դատարանի և Ռոբերտ Քոչարյանի կապն ակնհայտ է, ու պատահական չէր նաև այն, որ ՍԴ կազմի փոփոխության նախագծից հետո ՍԴ-ն որոշեց հապշտապ կերպով վարույթ ընդունել Քոչարյանի փաստաբանական թիմի դիմումը:

Ըստ նրա՝ ՍԴ անդամների միջև բարեկամական կապի մասին բազմաթիվ նյութեր կան: 
Ինչ վերաբերում է ՍԴ արդեն նախկին անդամների այն հայտարարութանը, որ պատրաստվում են ՄԻԵԴ դիմել, ապա պատգամավորը դա նորմալ է դիտարկում: Վստահ է՝ այդ հանգամանքը  Հայաստանի վարկի վրա չի ազդի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ