Varks.am-ի դիմաց մարդկանց մեծ բազմություն է հավաքվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Մաշտոցի պողտայում գտնվող Varks.am-ի դիմաց այժմ հավաքված են ավելի քան 100 հոգի։ Մարդկանց կուտակման պատճառն այն է, որ վարկային կազմակերպությունը քաղաքացիներին հաղորդագրություն էր ուղարկել, որ այսօր իրանց վարկի մարման ժամկետները երկարացնելու վերջին օրն է։

Ավելի վաղ լուծարային հանձնաժողովը տեղեկացրել էր, որ վարկառուներին 3-6 ամիս ժամանակ կտրվի՝ իրենց մարումներն անելու համար։ Երկարաձգումների համար անհրաժեշտ էր մոտենալ վարկային կազմակերպության որեէ մասնաճյուղ եւ վերաձեւակերպել գործող վարկային պայմանագիրը։

24News-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, որ վերջին օրն է եւ գործարքները կատարելու համար ստիպված են ժամերով մնալ կազմակերպության դիմաց, նաեւ անհանգստություն հատնեցին, որ կուտակումներ են։ Նրանց խոսքով՝ նման կուտակումներ կան նաեւ մյուս մասնաճյուղերում։

--0--ԱՀ