Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

Նառա

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Հաղորդում՝ հանցագործության մասին» վերնագրով գրառում է արել՝ տեղեկացնելով, որ սոցցանցում տեսանյութ է շրջանառվում, որի վերնագրում իր անունն է, սակայն, տեսանյութի հետ ինքը կապ չունի:

«Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության վերաբերյալ:

Ուրեմն տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում:

Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը այս սյուժեի հետ կամ տեսանյութում կա՞ ինձ հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:

Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ:

Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:

Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:
Իսկ հիմա դիտեք տեսանյութը»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը և կից տարածել շրջանառվող տեսանյութն ու #ողբամձեզ#էսինչտրյապկաեքնստելուեքմինչևվերջ հեշթեգները:

--00—ԼՄ