17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  17-ամյա երիտասարդի կողմից  ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում,  17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամսում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան,  կախազարդը, ձգել-պոկելով բացահայտ հափշտակել է դրանք և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:    --0—ՄՀ