Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 928-ի

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

կորոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 928 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 794:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը:  

  --0—ՄՀ