Ստուգայց՝ Կենդանաբանական այգում. տոմսարկղում անկանոն հերթեր, կուտակումներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

կենդանաբանական այգի

Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Կենդանաբանական այգում իրականացված շրջայցը փաստել է, որ տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում, նաև առկա են եղել «Մուտքը միայն դիմակներով» ցուցանակներ։

Տեսչական մարմնի աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարել այցելուների շրջանակում՝ դիմակները ճիշտ կրելու, կուտակումներից խուսափելու վերաբերյալ, նաև տրամադրել բժշկական դիմակներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։

--00—ԼՄ