Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկում եղել է գազի արտահոսք․ բռնկվել է հրդեհ

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News  

ԱԻՆ

Հունիսի 29-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկում այրվում է գազի բալոն։  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ այրվել է արտահոսած գազը։  

   --0—ՄՀ