«Նուբարաշեն» ՔԿՀ-ից բերման է ենթարկել 3 քաղաքացի, որից մեկը գրպանից թմրանյութ է նետել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

թմրանյութ

Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին և Ա. Չ.-ին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Վերջինս բերման ենթարկվելիս գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

--00—ԼՄ