Երևանում 65-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ տղային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

--0--ԿԿ