Հրազդանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Համաձայն ՀՀ պարետի թիվ 139 որոշման՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հունիսի 28-ին հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են: Վարակից  առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով  կտորե դիմակներ կրողներին տրամադրվել են բժշկական եռաշերտ դիմակներ:

Տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքների ընթացքում հորդորել են խստորեն պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնները, նաև հիշեցրել, որ առանց դիմակի դրսում գտնվելու հնարավորություն ունեն միայն սպորտով զբաղվողները և մինչև 6 տարեկան երեխաները։

ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չկրելու համար:

--0--ԿԿ