ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և լոգարանի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ։
--0--ԿԿ