«Հներն ապամոնտաժված են», քաղաքական պրոցեսների վրա ազդելու շանս չունեն․ Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ այս պահին իշխանության բոլոր ռեսուրսներն ուղղված են համավարակի հաղթահարմանը, իսկ մի միավորման մեջ (նկատի ունի ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք միավորումը), որտեղ չկա բովանդակություն, կոնկրետ երկարաժամկետ ռազմավարական պլանավորում, քաղաքական խոսքը շրջանառվում է այսրոպեական նեղ շահերի տիրույթում  և ամենակարևորը չունի հասարակության աջակցությունը, իրենց չի մտահոգում։

«Դրանք իրական արմատներ չունեն մեր հասարակության մեջ։ Մինչև ժողովուրդն այդ պահանջը չձևավորի, ոչ մի քաղաքական ուժ չի կարողանալու սպասարկել իր քաղաքական խոսքը»,- ասել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ