Գյումրեցիները հիմնականում պահպանում են պարետատան կանոնները. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

դիմակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների, պատմաճարտարապետական, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։

Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմնականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։

Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

--00—ԼՄ