Գեղարքունիքում բախվել են Lexus ու BMW մակնիշի ավտոմեքենաներ․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

վթար

Հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 60.6 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 44-ամյա Իսրայել Գասպարյանի վարած Lexus մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Աղաբաբյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ 27-ամյա Ա. Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։  

   --0—ՄՀ