Հրդեհ՝ «Էդեն» պանդոկ-սրճարանում. այրվել է սրահի գույքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

հրդեհ

Հունիսի 27-ին՝ ժամը 03:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում (4 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։57-ին։ Այրվել են սրահի գույքը, և ջերմահարվել երկու օդորակիչ, մեկ համակարգիչ, լոգարանի առաստաղը և մալուխներ։

--00—ԼՄ