Ցավում եմ, որ ՀՀ-ում ՍԴ փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնարարականներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ю

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, հայտնում են ՍԴ-ից: 

«Հարգելի Նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»: 

--0--ԱՀ