Դատախազությունը ստացել է Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը․ այն կբողոքարկվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

քաղաքական

Գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: 24News-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Այս պահին բողոքարկումն ենք նախապատրաստվում, որպեսզի Վճռաբեկ դատարան ներկայացնենք»,- նշեց Աբրահամյանը: 

Վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակել: 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ