ՍԴ նախկին դատավորները լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակներն իրերից ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

ալեն.

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Ալվինա Գյուլումյանի հայտարարությանը:

«Կարծում եմ՝ ՍԴ նախկին դատավորները քաղաքական դիակների ֆոնին դատարկ հարցազրույցներ տալու փոխարեն լավ կանեն՝ ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակները իրենց իրերից ազատելու համար»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարել էր, որ շարունակելու է իր գործունեությունը, ոչ ոք չի արձանագրել, որ իր գործունեությունն ավարտված է: 

«Օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Հայտարարությունները աշխատանքից ազատելու հիմք չեն»,- ասլ էր Գյուլումյանը։

 

--00—ԼՄ