Ոչ ոք չի արձանագրել, որ գործունեությունս ավարտված է, շարունակելու եմ աշխատել․ Գյուլումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ոչ ոք չի արձանագրել, որ իմ գործունեությունն ավարտված է: Այս մասին լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Հայտարարություններն աշխատանքից ազատելու հիմք չեն։ Դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը»,- ասաց Գյուլումյանը։

Անդրադառնալով ՍԴ դատավորների՝ արձակուրդ մեկնելուն՝ Գյուլումյանն ասաց, որ նրանց հերթական արձակուրդն է, մեկնել են։

--0—ՄՀ