ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, 26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

մանե թանդիլյան ԱԺ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՍԴ դիմելու՝ ԲՀԿ հայտարարությանը։

«Սիրելի լրագրողներ,

Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։

Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։

26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։

Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»,– գրել է նա։

--0--ԱՀ