Երբ նախարար էի, ֆեյսբուք մտնելու ժամանակ չունեի, հիմա՞ որտեղից նրանց այդքան ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշում է, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո որևէ ռեֆորմ՝ դատական, տնտեսական, սոցիալական, տեղի չի ունեցել: 24News-ի հետ զրույցում նա իր զարմանքն արտահայտեց՝ կապված կառավարության անդամների՝ սոցիալական ցանցերում դրսևորող վարքի հետ:

«Ինչո՞վ է զբաղված նախարարի ուղեղը, կամ ի՞նչ է մտածում նա, երբ քաղաքական բնույթի ստատուսներ է գրում: Երբ ես նախարար էի, ֆեյսբուք մտնելու ժամանակ չունեի, հիմա որտեղի՞ց նրանց այդքան ժամանակ: Օր ու գիշեր աշխատելու փոխարեն, այլ բանով են զբաղվում, դրա համար համավարակի դեմ պայքարում ձախողում ունենք»,- ընդգծում է Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ