Համարանիշերի և հայելիների գողություններ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և, գողության կասկածանքով, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի, Գավառի և Մասիսի չորս բնակիչների։ Բաժնում պարզվեց, որ  նրանց մեքենայի համարանիշերը փոխված են։ «Լադայի» զննությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր ու «Մերսեդեսի» կողային հայելիներ։ Հետագայում պարզվեց, որ բռնվելուց կես ժամ առաջ երիտասարդները հայելիները գողացել են Գայի պողոտայում կայանված մի «Մերսեդեսից»։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

   --0—ՄՀ