Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

վթար

Հունիսի 24-ին՝ ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ա․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը (մոտ 15 մետր):

Վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետև վերջինիս տեղափոխել են Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

--00—ԼՄ