Կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Շենգավիթում

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

տեսչական

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: 

«Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Կրթության տեսչական մարմինը ստույգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում:

Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:  

 --0—ՄՀ